Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ այս իշխանության ևս մեկ անօրինականությունը, հանրահայտ նախկինում չիր վաճառող, բայց այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իր հարազատներին և ծանոթներին հովանավոր կանգնելով, կառուցում է անօրինական շինություններ:
Այս նկարի խանութը գտնվում է Աջափնյակ համայքում՝ Շիրազի փողոց 26 շենքի դիմաց: Այս խանութը վերոնշված հասցեում գտնվում է բնակիչների բողոքի ներքո և մի քանի օր առաջ ամբողջ Աջափնյակի թաղապետարանը` թաղապետի և երկու փոխթաղապետի, Աջափնյակի Մաշտոցի ոստիկանության բաժանմունքի ոստիկանապետի ու մի շարք ոստիկանների ներկայությամբ պետք է ապամոնտաժվեր այդ ապօրինի շինությունը, բայց քանի որ 2018 թվականի ընտրություններում լավ «վիզ» դրած և Տիգրան Ավինյանի համար վիզ դրած մարդիկ պահանջում են իրենց փայն ու Տիգրան Ավինյանի հովանու ներքո կառուցում անօրինական շինություններ: Իմիջիայլոց ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, և Աջափնյակ համայքում կան լիքը ապօրինի շինություններ, որոնք կառուցվել են Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:
Հ.Գ. Ով ինչ ունի և կարողանում է կառուցել, թող հալալ լինի: Մենք ոչ մեկի ունեցվածքի վրա աչք չենք դնում, ուղղակի զայրացա, երբ իմացա, որ Տիգրան Ավինյանի նման դավաճան վիժվածքը զանգահարում ա ոստիկանապետին և թաղապետին՝ սպառնալով, որ այդ շինությունը ապամոնտաժվելու դեպքում նրանք կհեռացվեն աշխատանքից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=425154835400222&id=100037171282950
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել