Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբեռնման մասին առայժմ խոսք չի կարող լինել, դրա համար պայմաններ չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը նշել են լուրջ տարաձայնությունների առկայությունը, բայց հանդես են եկել երկխոսությունը շարունակելու օգտին, փոխանցում է ria.ru-ն։

«Ոչ, պետք չէ կիրառել այդ տերմինը։ Դրան համար դեռևս ոչ մի պայման չկա։ Համաձայնություն և պայմանավորվածություն կա մի շատ կարևոր հարցի շուրջ, այն է՝ Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին պայմանագրի երկարաձգումը»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ երկու երկրների նախագահներն, այնուամենայնիվ, ընդունելով բավական լուրջ տարաձայնությունների առկայությունը, ընդգծել են երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Կրեմլը մամուլի հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունվարի 26-ին կայացել է առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի միջև, որը գործնական բնույթ է կրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել