«Իմ քայլը» խմբակցությունն, իր հերթին, ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեց, այլ օրեր անց պարզ դարձավ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը մանրախնդրությամբ է զբաղված․ ԱԺ պատգամավորի ոչ վայել պահվածքն անտեսում է և փորձում է ԱԺ հավատարմագրումից զրկել լրագրող Սյուզի Բադոյանին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում Սյուզի Բադոյանն ասաց, որ ԱԺ աշխատակազմը առաջարկել է փոխարինել իրեն մեկ այլ լրագրողով, որից հետո խմբագրությունը նշել է, որ իրենց աշխատանքային քաղաքականությունը իրենք են որոշում։
Փաստորեն, ԱԺ աշխատակազմը, չհասկանալով, որ իրավունք չունի միջամտելու լրատվականի աշխատանքային և խմբագրական քաղաքականությունը, փորձում է չարաշահել իր լիազորությունները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԱԺ աշխատակազմից մնալ օրենքի սահմաններում, չսահմանափակել լրագրողի աշխատանքը:
Այս հրապարակումը փոխանցվելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին։