Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հաստատել է Էնթոնի Բլինքենի թեկնածությունը ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նրա օգտին քվեարկել են 78 սենատորներ, դեմ՝ 22-ը: 58-ամյա Բլինքնեի երդմնակալությունը տեղի կունենա մոտ օրերս:

Ինչպես հեռուստաալիքը նշում է, Բլինքենի թեկնածության հաստատմամբ՝ նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմի ազգային անվտանգության թիմում արդեն մի շարք առանցքային անդամներ ունի: Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Էլվին Հեյնսը, ինչպես նաև պաշտպանության նախարարի պաշտոնում Լլոյդ Օսթինը հաստատվել են Բայդենի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել