Ադոնցի հանդիպումը կազմակերպել է նրա խնամին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը:
Մոսկվայի ռեստորաններից մեկում կայացած հադիպմանը, որին մասնակցել են 4 անձ՝ Ադոնցը, Կառլոս Պետրսյանն ու ռուս 2 բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե Փաշինյանը հակառուսական ստվերային գործընթացներ է սկսել և ԱԳՆ-ում ինքն ունի իր թիմը, որոնք պրոռուսական հայացքներ ունեն. որպես իր թիմի անդամ Ադոնցը տվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և մի շարք այլ պաշտոնյաների անուններ:
Ադոնցը հայհոյանքեր է տեղացել Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի, Հովհաննես Իգիթյանի և այլոց հասցեին՝ ասելով, որ նրանք են հակառուսական ընդհատակյա գործընթացների համակարգողները և Բայդենի վարչակազմի ամրապնդումից հետո հիմնովին փոխելու են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ Ադոնցը ռուսներին առաջարկել է իր ծառայությունները՝ հավաստիացնելով, որ նախարարությունում իր հեղինակությունը բավականին բարձր է, և ինքն ի վիճակի է կանխելու հակառուսական տրամադրությունների սպասվող աճը, ինչպես նաև ուշագրավ մանրամասներ է հայտնել ՀՀ արտաքին գերատեսչության ներքին խոհանոցից:
Կառլոս Պետրոսյանն էլ երաշխավորել է Ադոնցին ռուս պաշտոնյաների մոտ՝ հավաստիացնելով, որ պատրաստակամ է աջակցել նրան հակառուսական ալիքի չեզոքացման հարցում:
Մյուս մանրամասները՝ առաջիկայում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/mediaport2020/2727
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել