Հետաքրքիր մի մի բացահայտում: Երբ փողոցով քայլում էի ու կոչ անում որ չվճարեն 100 դրամից ավել, մարդկանց ռեակցիաները տարբեր էին: Բայց կա մի հետաքրքիր ու նաև բացատրելի ֆենոմեն: Երբ երիտասարդներին էի մոտենում ու ասում մի վճարեք, մեծամասնությունը միանգամից ասում էր` չենք վճարելու, երբ միջին տարիքի անձանց էի մոտենում, ասում էին` մեկա բան չի փոխի, ինչի՞ եք ընկել փողոցները, իսկ երբ տարեցներին` ապրեք բալա ջան...
Այս ամենից կարելի է մի հետևություն անել: Այսօր Հայստանում միջին տարիքի անձինք ամենաանտարբերն են ցանկացած հարցի վերաբերյալ, ինչից միանշանակ օգտվում է իշխանությունը: Նրանց անտարբերությունը ինչ-որ առումով կարելի է բացատրել: Նրանք տեսել են ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ և այլն ու ամեն ինչ համեմատվում է այդ ժամանակաշրջանի հետ: Երիտասարդ սերունդը նման համեմատություն չի դնում, հետևաբար չի կարող հանդուրժել անարդարաթյուն, իսկ մեծահասկաներն արդեն համարում են, որ կորցնելու բան չունեն: Իշխանությունները պետք է քաջ գիտակցեն, որ կատարվում է սերնդափոխություն. նոր սերունդը չի կարող հանդուրժել կամայականություններն ու այն վարքագիծը, որով իշխանությունը փորձում է առաջ շարժվել: Մնում է իշխանությունը «սերնդափոխվի»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10201814250142020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել