Դավաճան Նիկոլին սպասարկող գործիք-գործիչներից ոմանք սեփական կուռքի և նրա թիմի կողմից ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը լիագումար նիստին չընդգրկելու հարցը փորձում են բարդել ընդդիմադիրների վրա...
Սրանք հույսը կրկին մարդկանց անտեղյակությունն ու քաղաքականապես անգրագետ լինելու վրա են դրել...
Իսկ իրականությունը հետևյալն է...
Նիկոլականներից մեկը գրել էր, թե գերիների հարցը քննարկվել է ինչ-որ խմբերից մեկում, որը սուտ է. հարցը քննարկվել է լիագումար նիստում, որը տապալվել է...
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ունի 4 մշտական անդամ, որից եկուսը քայլիստներ են, իսկ երկուսն էլ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից են,իսկ փոխարինող չորսից 3-ն են քայլիստ...
Իսկ գլոբալ առումով պարտվեց հենց Նիկոլն, ում դրսում ընկալում են որպես պարտված ղեկավարի, ում նկատմամբ բացի խղճահարությունից և զզվանքից այլ բան չեն զգում... Ինչպես և սպասվում էր, պարտված ղեկավարի ու նրա թիմի կողմից բարձրաձայնված հարցերն արհամարհվում կամ մերժվում են, ինչին էլ ականատես եղանք...
Աշխարհում հարգում և ընդունում են հաղթանակած ղեկավարներին...
Իսկ Նիկոլն ընդամենը կապիտուլյանտ է, որը զբաղեցնելով վարչապետի աթոռը շարունակում է խայտառակել և նսեմացնել Հայաստանը...
Դիվանագիտական ձախողումները և պարտությունները մշտապես կուղեկցեն Հայաստանին, քանի դեռ մեր երկիրը ղեկավարում է դավաճան Նիկոլը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել