Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ Սենատը պատրաստվում է երկուշաբթի օրը քվեարկություն անցկացնել գանձապետարանի քարտուղար- ֆինանսների նախարարի պաշտոնում Ժանեթ Յելենի թեկնածության հարցով : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ուրբաթ օրը Յելենը Սենատի ֆինանսական կոմիտեում ցույց է տվել, որ ունի բավարար ձայներ ՝ հեշտությամբ հաստատում ստանալու համար: Հանրապետականները պարտավորվել են աշխատել նրա հետ՝ չնայած մտահոգություններ են հայտնել Բայդենի ահռելի ծախսերի և հարկերի բարձրացման ծրագրերի վերաբերյալ:

Սենատի դեմոկրատները քվեարկությունը պլանավորել են ժամը 17: 30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել