ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսի հետ բանակցությունների ժամանակ մի շարք տարածաշրջանային հարցեր է քննարկել, այդ թվում՝ ներգաղթյալների հետ կապված իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակը:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը, «Բայդենը ներկայացրել է ներգաղթի ծավալները նվազեցնելու իր ծրագիրը, որի հիմքում ընկած է արմատական խնդիրների կարգավորումը՝ ընդլայնելով վերաբնակեցման հնարավորությունը և ներգաղթի օրինական ճանապարհներ մշակելով՝ վերանայելով նախորդ վարչակազմի դաժան քաղաքականությունը»:

Ղեկավարները պայմավորվել են սերտորեն համագործակցել՝ կարգավորելու համար ներգաղթի անկանոն հոսքը, ինչպես նաև ընդգծել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կարևորությունը:a

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել