Armenpress.am-ը գրում է.

Շրի Լանկան օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները բացել Է 10-ամսյա լոքդաունից հետո. մուտքի համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է France 24-ը: Հունվարի 21-ին ամբողջությամբ վերսկսվել Է երկրի երկու միջազգային օդանավակայանների աշխատանքը, որոնք սպասարկում են առեւտրային չվերթները:

Մուտքի համար օտարերկրյա ճանապարհորդները պարտավոր են ներկայացնել COVID-19-ի բացասական թեստեր, որոնք ստացվել են թռիչքից 96 ժամ առաջ»,-գրում են ԶԼՄ-ները: Բացի այդ, հարկավոր կլինի, որպեսզի զբոսաշրջիկները կրկնակի անալիզ հանձնեն հյուրանոց ժամանելուց հետո: Եթե ուղեւորությունը տեւի մեկ շաբաթից ավելի, պետք հանձնել նաեւ COVID-19-ի երրորդ թեստը: Եթե անալիզներից որեւԷ մեկը դրական լինի, կա երկու ճանապարհ՝ առանց ախտանշանների զբոսաշրջիկներն ինքնամեկուսացում կանցնեն հյուրանոցում, իսկ մյուսներին բուժման կուղարկեն հոսպիտալներ: Շրի Լանկա ժամանելուց հետո զբոսաշրջիկները կկարողանան ապրել հատուկ հատկացված հյուրանոցներում՝ տեղի բնակիչներից առանձին: Այդպիսի հյուրանոցները 55-ն են:

Ընդամենը երկրի կառավարությունը կազմակերպել Է 14 «տուրիստական գոտի», որոնց սահմաններից հեռանալ ճանապարհորդներին չի թույլատրվում: Առաջին երկու շաբաթներին հյուրերին ուղեւորությունների ժամանակ պետք Է ուղեկցեն պաշտոնապես ձեւակերպված անձինք: Երկիր այցելելու համար կարելի Է այցագիրը ձեւակերպել միայն առցանց, ժամանելուց հետո դա անել չի ստացվի: Նախապես հարկավոր Է ամրագրել հյուրանոցը, վճարել ապագա ՊՇՌ-թեստերի եւ բժշկական ապահովագրության համար, որը կնստի 12 դոլար: Շրի Լանկան, չնայած բնակչության՝ COVID-19-ով աճող հիվանդացությանը, հայտարարել Է միջազգային ճանապարհորդությունների մասին: Հունվարի 21-ի դրությամբ այնտեղ գրանցվել Է կորոնավիրուսի 55 հազարից ավելի դեպք, օրական աճը 770 Է: Շրի Լանկայի, ինչպես եւ Հարավ-արեւելյան Ասիայի բազմաթիվ այլ երկրների տնտեսությունը, սաստիկ տուժել Է զբոսաշրջության դադարեցման պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել