Pars Today-ը գրում է․

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը ոչ պատերազմի է ձգտում և ոչ էլ լարվածության: Հետևաբար, իշխանությունցի հեռացող Թրամփի վարկաչազմի քայլերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Իրանի ժողովրդի կամքի վրա»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, խոսելով գեներալ Սոլեյմանիի սպանության մեղավորներին հայտնաբերելու ԱԳ նախարարության դիվանագիտական քայլերի մասին, Զարիֆն ասել է. «Նախարարությունը, միջազգային և երկկողմ համագործակցության շրջանակներում, համապատասխան քայլեր է իրականացրել Իրանում և Իրաքում»:

Անդրադառնալով իր իշխանության վերջին օրերին Թրամփի կողմից Իրանի դեմ ուղղված գործողություններին, Զարիֆն ասել է. «Եթե որևէ մեկը նպատակ ունի ագրեսիա իրականացնել Իրանի դեմ, պետք է վերանայի նախկին ագրեսիայի պատմությունը: Սակայն ես համոզված եմ, որ Թրամփի իշխանության վերջին մեկ-երկու օրերին, մեր կանխարգելիչ քայլերն արդյունավետ կգործեն»:

Ընդգծելով, որ Իրանը պաշտպանում է ղարաբաղյան հակամարտւթյաւն շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը, Զարիֆն ասել է. «Մենք դեմ ենք բնակելի տարածքների, մասնավորապես՝ պատմական ժառանգություն հանդիսացող Գանձակ քաղաքի վրա հարձակմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել