Առողջապահությո՞ւն, թե՞ բիզնես։
2018 թվականից ի վեր ես և իմ գործընկերները գոռում-գոչում ենք, որ առողջապահությունն ազգային անվտանգության կարևորագույն մի մասն է, և որ ոչ մի դեպքում չի կարելի այն վերածել բիզնեսի։ Դե, բայց մարդիկ մտածում էին, որ Թորոսյանը թավշիստների ամենալավ նախարարներից մեկն է, իրենց սրտի նախարարն է։ Մոտ 2,5 տարի այդ սատանիստը քանդեց ամբողջ առողջապահական համակարգը՝ միայն հետապնդելով շահը։ 2,5 տարի վարկաբեկեց տարիների փորձ ունեցող բժիշկներին, փակեց ծննդատները, ակտիվ թունավորեց մեր բնակիչներին պատվաստանյութերով և միտումնավոր տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը։ Իհարկե, եթե ավելի մանրամասն գրեմ թորոսյանի գործած մեղքերը, ամբողջ մի օր չի բավականացնի։ Հիմա անդրադառնանք նրա ու նիկոլի հաջորդ հանցանքին։
Ո՞վ է առողջապահության նորանշանակ նախարարը։
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:
1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի աստիճան։
2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր աստիճան:
2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ով են սրանք։ Ամբողջ մի դավաճանական ոհմակ, վնասակար տիզ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հանգիստ թողնել այս ազգին։ Չեն կարողանում, որովհետև սնվում են ժողովրդի արյունով։ Առողջապահության նախարար նշանակել մի մարդու, ով բժշկությունից նույնիսկ զրո չէ, մինուս է։ Ամբողջ առողջապահական ոլորտում չկա՞ր մի բժիշկ, ով կարող էր ղեկավարել այդ ոլորտը։ Մրից դուրս եկանք, ընկանք մրջուրը։ Ինքս հարցիս պատասխանեմ։ Չկար, քանի որ արսենի հանցագործությունները կոծկող չկար։
Դե ինչ, վայելեք ժողովուրդ։ Հիմա էլ ստացել եք ձեր ստամոքսի նախարարին։ Մարսեք։
Հ.Գ. Չմոռանամ ավելացնել՝ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, թորոսյանի ընկերն է, և ըստ օդում կախված լուրերի՝ ունեն ընդհանուր բիզնես շահեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել