Tert.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դիվանագիտական գերատեսչությունը կանչել է Նիդեռլանդների գործերով ժամանակավոր հավատարմատար Յոոստ Ռեյնտեսին և վճռական բողոք ներկայացրել երկու ռուս դիվանագետներին անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ:
«Այս ոչ բարեկամական և սադրիչ քայլը, ինչպես նաև հակառուսական հիստերիայի նոր շրջափուլը, որը կազմակերպվել է Հաագայի կողմից իշխանամետ լրատվամիջոցների միջոցով, ցույց են տվել հոլանդական իշխանական շրջանակներում ողջամտության բացակայությունն ու ռուս-հոլանդական հարաբերություններում իրական խնդիրների անհասկացողությունը, դրանց հետագա խաթարմանը նպաստելու կանխամտածված միտումը»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



