Pars Today-ը գրում է․

Իրանի Թավրիզ քաղաքում  կայացած կառավարություն-մասնավոր հատված երկխոսության խորհրդի  հատուկ  նիստում, որի  հիմնական  թեման  Հայաստանի  հետ  հարաբերությունների  զարգացումն էր,   ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան  Աբբաս  Զոհուրին, անդրադառնալով  Իրան-Հայաստան  համագործակցության  հնարավորություններին,   հայտարարել է.

«Այս ժամանակահատվածում, երբ Իրանի ժողովուրդը ենթարկված  է  ամերիկյան անմարդկային  պատժամիջոցներին,   մեր մերձավոր հարևաններն, իրենց քաղաքական  նկատառումներից ելնելով, միջազգային  հարթակներում երբեմն   քվեարկում   Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կամ, լավագույն դեպքում՝ ձեռնպահ են մնում, երբեմն էլ՝  անհետանում  քվեարկությունների  ժամանակ:  Սակայն  Հայաստանի  Հանրապետությունը   միշտ, առանց  բացառության,  քվեարկել  է Իրանի Իսլամական Հանրապետության  օգտին:  Սա մեր համար  շատ արժեքավոր է, և  մենք  նման ազնվագույն հարևանին պետք է  գնահատենք ու  օգնենք, որովհետև   տարիներ  շարունակ  ապրելով  որպես  հարևաններ, իրար հետ որևէ  լարվածություն   կամ  կոնֆլիկտ  չենք  ունեցել»:

 ՀՀ-ում  Իրանի  Իսլամական  Հանրապետության  դեսպանն անդրադառնալով  Իրանի  և  Հայաստանի  միջև  տարեկան   միջին հաշվով  400 միլիոն դոլարի  առևտրաշրջանառությանն ասել է.   «Ներկայումս  կա  անհրաժեշտ  հարթակ՝   երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը  երկու-երեք  անգամ  ավելացնելու համար:  Հասկանալով, որ  Հայաստանի  ներկայիս  իրավիճակը  զգայուն է,  շեշտում ենք, որ  Հայաստանը  վստահելի    երկիր է  Իրանի  համար, և  մենք  պետք է  առանձնահատուկ  մոտեցում  ունենանք  այս երկրի  հանդեպ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել