Դարի Նեռը տոնում է հայոց ողբերգությունը:
Այն պահին, երբ մեր հարուրավոր հայրենակիցներ գտնվում են գերության մեջ, անհայտ են հարուրավոր անձանց ճակատագրեր, դեռ տաք են հազարավոր նահատակված հերոսների դիակները, հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուր տարվա մեծագույն ողբերգությունը, հայ ժողովրդի կապիտուլյացիայի առաջին պատասխանատու և մեղավոր Հայաստանի վարչապետը Մոսկվայում ճաշում է այն անձի հետ, ով՝
աշխարհում հայատյացության սերմանողն է,
հայերի բնաջնջման հիմնական քարոզիչն է,
Սմերչ և Գրադ կայաններով, ֆոսֆորային արգելված ռումբերով ռմկակոծել է խաղաղ բնակչությանը,
հայաթափել է երկու հազար տարուց ավել հայերի կողմից բնակեցված տարածքները՝ ըստ էության ցեղասպանելով հայ ժողովրդին։
Ավելին՝ այդ անձը հիմա էլ բացեիբաց հայտարարում է Երևանի, Սյունիքի և Սևանա լճի նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։
Ավելորդ է անգամ հիշեցնել անձնապես Փաշինյանին ուղղված Ալևի նվաստացուցիչ խոսքերը և գործողությունները։
Ալիևի հետ հաց կիսելով՝ Փաշինյանը հրապարակայնորեն մաքրում է վերջինիս ցեղասպանի և ագրեսորի պիտակից, արդարացնում հայ ծերունուն գլխատելու և հայ գերիներին դաժանաբար խոշտանգելու գործողությունները, որոնք ամենայն հավանականությամբ կարող են կրկնվել յուրաքանչյուր օր։
Հիշեցնե՛մ, թշնամին չի հանդարտվում՝ փետրվարի սկզբին Կարսում նախատեսվում են թուրքա-ադրբեջանական զորամիավորումների համատեղ մեծ զորավարժություններ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/videos/3564526906915727
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել