ԱՄՆ Կոնգրեսի շենքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների ֆոնին և նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից մի քանի օր առաջ Facebook-ը ժամանակավորապես արգելել է զենքի համար զանազան աքսեսուարների և պաշտպանական հանդերձանքի գովազդը, գրում է The Hill-ը։
Ընկերության տնօրինությունը նշել է, որ զգուշության նկատառումներից ելնելով` արգելքը կգործի նաև երդմնակալության արարողությունից առնվազն երկու օր հետո։
«Արդեն գործում է զենքի, զինամթերքի համար նախատեսված զանազան աքսեսուարների գովազդի արգելքը»,- հայտել է ընկերությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին՝ պահանջելով նրա հեռացումն իշխանությունից, այդպիսի դիրքորոշում են հնչեցրել նաև որոշ հանրապետականներ: