3 տարի պետական կառավարումը տապալած գլխավորն ու մնացյալ տապալիչները դեռ խոսում են առանձնահատուկ ջանքեր ներդնելու և երկիրը ճգնաժամից հանելու մասին։
Ինչպե՞ս բացատրես մարդկանց, որ էս մանչուկները, ովքեր իրենց որևէ կերպ չեն ասոցացնում Հայաստանի՝ որպես պետության և Հայաստանի՝ որպես արժեքի հետ ու կյանքում առաջնորդվում են անձնական կոմֆորտի չոր տրամաբանությամբ, իրականում չեն էլ նեղվում ստեղծված իրավիճակից։ Իրենց համար խորթ են հող, հայրենիք, արժեք հասկացությունները։ Կարևորը՝ լափի կաթսան կա ու բլբլթում ա։ Կանադաներն էլ կան ու կան։ Ու եթե ձեզ թվում է, որ էս սիրուն դեմքով ջահելները սուս ու փուս, իրենց կամքով և գիտակցաբար գնալու են, սխալվում եք...
Քանի դեռ ծախելու ու քերելու բան կա, ամեն գնով մնալու են ու հիմնահատակ ավերեն էս երկիրը։
Ամեն տեսակ լկտիության արդեն դիմում են առանց իրենց բառապաշարին տուրք տալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել