Tert.am-ը գրում է․
Քուվեյթի վարչապետ Սաբահ Ալ Խալեդ Աս Սաբահը չորեքշաբթի օրը՝ խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով կառավարության կազմի նշանակումից մեկ ամիս անց, էմիրին խնդրանք է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով KUNA քուվեյթական լրատվական գործակալությանը:
«Քուվեյթի էմիր Նավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահը չորեքշաբթի ընդունել է վարչապետին, որը նրան փոխանցել է հրաժարականի մասին կառավարության խնդրանքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետը հրաժարական է տվել երեքշաբթի նախարարներից հրաժարականի խնդրանք ստանալուց հետո: Նրանք որոշել են հրաժարական տալ այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին ընտրված խորհրդարանի պատգամավորները վարչապետից պահանջել էին մասնակցել հունվարի 5-ին կայանալիք խորհրդարանի նիստին և պատասխանել օրենսդրական խորհրդի հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին իրենց մեղադրանքներին: Հանդիպումը տեղի չի ունեցել կառավարության կողմից մասնակցության պահանջը մերժելու պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։