Pars Today-ը գրում է․

«Մենք չենք հրաժարվել Եվրամիությանը անդամակցելու մեր ցանկությունից», - երեքշաբթի օրը հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա հավելել է. «Բրեքզիթից հետո առկա անորոշությունը կվերանա միայն այն դեպքում, եթե Թուրքիան միանա ԵՄ-ին»:

«Իսլամաֆոբիան դառնում է եվրոպական արժեքների սև խոռոչը՝ միաժամանակ վտանգելով եվրոպական երկրներում բնակվող 6 միլիոն Թուրքիայի քաղաքացիների կյանքը», - ասել է  նա:

Չնայած 2005 թ.-ին մեկնարկել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության պաշտոնական բանակցությունները, սակայն Անկարայի անդամակցության ճանապարհին դեռ կան մեծ խոչընդոտներ, ներառյալ՝ տարածքային և քաղաքական վեճերը Կիպրոսի հետ և քաղաքական վեճերը Հունաստանի հետ: Երկու երկրներն էլ Եվրամիության լիիրավ անդամներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել