Երեկ Agnessa Khamoyan-ի հյուրն էր ԱԱԾ պետի Նախկին պաշտոնակատարը։ Մի կողմ դնեմ բազում հարցադրումներ, որոնք նա հնչեցրեց և տեղին հնչեցրեց։
Ինձ համար անհասկանալի էր հետևյալը։ Ագնեսսան հարց է տալի` արդյո՞ք 2018-ին տեղի ունեցածը իշխանազավթում էր, թե՞ ոչ։ Պարոն Համբարձումյանը պատասխանում է` ԱՅՈ։ Հարցս էլ հետևյալն է` բա ինչու՞ են իշխանությունը զավթածները ցայսօր ազատության մեջ, ինչու՞։ Ասեմ ավելին, ես էլ պարոն Համբարձումյանի հետ համակարծիք եմ, որ 2018-ին իշխանությունը հակասահմանադրական ձևով զավթվել էր, ինչի արդյունքում Հայաստանում տապալվել էր և շարունակում է տապալված մնալ Սահմանադրական կարգը։
Հույս ունեմ, որ մի օր բոլորս կհասկանանք, թե ինչի՞ց ելնելով են տարբեր մարդիկ աշխատել թուրքի դրածոյի հետ և իր ղեկավարության ներքո։ Եթե փորձում էին մեզ փրկել, բայց ցավոք չեն կարողացել, ապա դա գնահատելի է։ Իսկ եթե ուղղակի փախել են պատասխանատվությունից, ապա դա լրիվ այլ խոսակցություն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել