Tert.am-ը գրում է.

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանն ինքն իր դաշնակիցն է Կովկասում: Ռուսաստանն անհրաժեշտություն չունի որևէ մեկի դաշնակիցը լինելու: Իմ կարծիքով՝ ոչ միայն երեկ, այլև պատմականորեն մեր կողմից ստորագրված փաստաթղթերը, մեր ստանձնած պարտավորությունները ենթադրում են, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղական դաշնակիցն է: Դա ընկած է հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիմքում: Դա հիմք է զգուշացման համար, որ ցանկացած հարձակում Հայաստանի դեմ կառաջացնի ՀԱՊԿ-ի արձագանքը, որի կազմում ընդգրկված է Ռուսաստանը: Եվ դա, հիշեցնեմ, ընկած է մեր տնտեսական համագործակցության հիմքում: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, Եվրասիական տնտեսական միության անդամ է»,- ասել է Զատուլինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ում դաշնակիցն է Ռուսաստանը Կովկասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել