Panorama.am-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վճռական նախագահության ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեկ՝ Ղարաբաղի պատերազմից հետո առաջին անգամ հանդիպեցին Մոսկվայում: Քննարկումները հիմնականում կենտրոնացել են նոյեմբերի 10-ի հռչակագրի վրա, որը դադարեցրել է մարտերը, և մասնավորապես տրանսպորտային կապերի վերականգնման կետերի շուրջ: Այս մասին գրում է Commonspace.eu կայքը։
Չորս ժամ տևած հանդիպումից հետո ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը շնորհակալություն հայտնեցին Պուտինին՝ եռակողմ հանդիպումը կազմակերպելու նախաձեռնության համար, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու և կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում վերականգնելու համար։ Ըստ Ադրբեջանի նախագահի, բանակցությունների հենց փաստը հուշում է, որ հակամարտության կողմերը նպատակաուղղված են «արդյունքի համար»՝ «գիծ քաշելու» համար 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր իրադարձությունների ներքո:
Ըստ Ալիևի, հրադադարի մասին համատեղ հայտարարությունն հաջողությամբ իրականացվում է. «Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն արդյունավետորեն կատարում է իր գործը, և երկու ամիս շարունակ, բացառությամբ փոքր միջադեպերի, անհանգստության լուրջ պատճառներ չկային»: Այս ամենը, ըստ Ադրբեջանի նախագահի, վստահություն է ներշնչում, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է», և «մենք պետք է մտածենք ապագայի մասին, այն մասին, թե ինչպես միասին ապրել հարևանության մեջ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։