Փաշինյանի կողմից պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն նշանակված անձը հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայությունում պատերազմի օրերին վարույթ է հարուցվել, ու քննվել են համացանցում գեներալների դավաճանության մասին տարածվող լուրերը, ու պարզվել է ի՞նչ․ ոչ միայն չկան դավաճանության դեպքեր, այլ ընդհակառակը, այդ գեներալները, հեռացված լինելով հանդերձ հրամանատարական կետից, արել են հնարավորը Արցախը փրկելու համար։ Ըստ ԱԱԾ պետի՝ այդ մասին զեկուցել է վարչապետին։
Եվ ի՞նչ, այդ գեներալների բոստանը քարեր նետած և դավաճանության այդ թեզը հեղինակած ու տիրաժավորած Փաշինյանը լռում է այդ մասին։
Լռում են նաև էն արմագեդոնսկի նկարներով ու դեղին սլաքներով հոլովակները՝ «Դավադրությունը բացահայտված է, Նիկոլի ապտակը ապատեղեկատվությանը» տիպի վերնագրերով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3887750421269624&id=100001041127306
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել