Analitik.am-ը գրում է.
Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը: Այս մասին Պուտինի ու Ալիևի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Դա ամենազգայուն հարցն է, այն մարդասիրական հարց է: Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակենք»,-ասաց նա:
«Մենք կարծում ենք, որ մեր հայտարարության 8-րդ կետն ամբողջությամն չէ կատարվում, հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամկետներում կկարողանանք լուծել հարցը»,-հավելեց նա:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/696792?fbclid=IwAR1_JSUtUyw7DMrnSGpPX5LSG0451V1HX8yuIvqfe30ySqHb4FtvgKH0SXk
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել