Գնացել, գնացել ես - միանգամից մնացած հանրապետությունն էլ տուր, հետ արի: Էլ ի՞նչ ես ձևեր թափում, երկարեցնում գործընթացը: Սա էլ այն նույն օպերայի՞ց է, որ պետք է անպայման հինգ հազարը զոհվեին, որ որոշածդ անելիս հանկարծ չասեին թե դավաճան ես: Հիմա էլ Երևանի համար հինգ հարյուր հազար պիտի զոհվե՞ն:
Դե հիմա արդեն ամեն դեպքում դավաճան ես: Բիբլիական մասշտաբների դավաճան: Ավելի շուտ` դավաճան էլ չես: Պարզապես թուրք: Ազգանվեր թուրք ես դու: Մի կոտորիր այս ժողովրդին այլևս: Միևնույն է` ինչպես տեսար քեզ քո տեղում թողեց քո կողմից ատված այդ ժողովուրդը: Եվ ինչպես տեսնում ես` ժողովուրդը կռվել չի ուզում այլևս: Հոժար է առանց մարտի հանձնվելուն: Քեզ էլ մեղադրում է, որ պլանավորված պարտությունը շուտ չհայտարարեցիր և ինքն անտեղի կռվեց: Փաստորեն ինքը պատրաստ էր առանց կռվի հանձնվել, որ զոհեր չլինեին: Սա մի ժողովուրդ է, որ անակնկալ պատերազմի ժամանակ կռվում է առյուծի պես, բայց բորենի առաջնորդի դավաճանությունից հետո հիմա հաստատ կհամաձայնի Երևանն էլ տալ, միայն թե ևս մի երեսուն հազար մարդ փրկվի վերահաս շրջափակումից: Մի տար նոր կորստյան և մահվան: Ամեն բան անում ես, որ Երևանն էլ տաս: Ու քանի որ այդպես է` բաց, հրապարակային, որպես Ադրբեջանի հպարտ գաղտնի քաղաքացի` ստորագրիր ու դա էլ տուր, որ մինչև վերադառնալդ` երկիրն էլ վառենք ու հեռանանք:
Ընթրիքի ժամանակ պատվիրատու ավագ եղբորդ էլ հարցրու. գո՞հ է արդյոք վերջապես քեզանից: Եվ եթե դրական պատասխան լսես` իմացիր, որ գերեզմանում հայրդ հպարտ պառկած է, իսկ զավակներդ քո ազգանունը պատվով են կրելու: