Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատար է առաջադրել Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության բացահայտ ջատագով և Թուրքիայի կառավարության խիստ քննադատ Բրեթ ՄքՔուրքին:

«Վերջին տասնամյակում ես ընտրված նախագահ Ջո Բայդենի հետ ծառայելու պատիվ եմ ունեցել: Նա պատմության մեջ այս կրիտիկական պահին մեզ անհրաժեշտ առաջնորդն է: Ինձ համար մեծ պատիվ կլինի միանալ նրա ԱԱԽ թիմին»,- գրել է Բրեթ ՄքՔուրքը թվիթերում։

Ազգային անվտանգության հաստատության վետերան ՄքՔուրքը, որը տարբեր պաշտոններում ծառայում էր հաջորդող դեմոկրատական և հանրապետական վարչակազմերում, հաճախ է քննադատել Թուրքիայի կառավարությանը Սիրիայում նրա դերի և տարածաշրջանային ավելի լայն քաղաքականության համար:

ՄքՔուրքը դադարեցրե․ է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ դեսպանորդի դերը 2018թ-ի վերջին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշման հետ:

Բայդենն ուրբաթ օրը պաշտոնապես հայտարարել է ՄքՔուրքի նշանակման մասին` ազգային անվտանգության այլ պաշտոնյաների և կառավարության անդամների առաջադրման հետ մեկտեղ:
Թուրքիայում  ՄքՔուրքի առաջադրումն անհանգստություն է առաջացրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել