News.am-ը գրում է․
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՌԴ-ից բնական գազի գինը կարող էր «ավելի արդար» լինել, սակայն մտադիր չէ այդ թեմայով երկխոսություն նախաձեռնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Կարծում եմ՝ մեր հարաբերությունների պայմաններում այդ գինը կարող էր ավելի արդար լինել»,-ասել է Լուկաշենկոն «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Գործող անձինք» Նայիլյա Ասկեր-զադեի հետ ծրագրին տված հարցազրույցում:
Ընդ որում, նա հայտնել է, որ դեռ չի քննարկել այդ հարցը Վլադիմիր Պուտինի հետ եւ մտադիր չէ նման երկխոսություն նախաձեռնել:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/622795.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



