Panorama.am-ը գրում է.

Մահացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ամենատարեց ակադեմիկոս, խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակման մասնակիցներից վերջինը՝ տեսական ֆիզիկոս Իսահակ Խալատնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ գիտնականը մահացել է այսօր առավոտյան, 101 տարեկան հասակում:

Իսահակ Խալատնիկովը ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 17-ին Եկատերինոսլավում (Դնեպրոպետրովսկ): 1941-ին ավարտել է Դնեպրոպետրովսկի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը `տեսական ֆիզիկայի մասնագիտությամբ: Դեռ ուսանող տարիներին իր ուշադրությունը գրավել է սովետական ֆիզիկոս Լև Լանդաուն, ում ասպիրանտ էլ դարձել է ինքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել