Armenpress.am-ը գրում է.

 Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Բուդի Կարիա Սումադին հաստատել է տեղեկությունը՝ Պուլաու Լակի կղզու մոտակայքում ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման մասին«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Detik պորտալը:

«Այո, Լակի կղզուց ոչ հեռու», - ասել է նա ՝ պատասխանելով հարցին՝ հաստատվե՞լ է, որ SJY182 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: 

Ըստ Airlive մասնագիտացված պորտալի՝ ինքնաթիռում եղել է 62 մարդ: Նրանց թվում կա 46 մեծահասակ, 7 երեխա և 3 նորածին, ինչպես նաև 2 օդաչու և 4 բորտուղեկցորդուհի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից թռիչքից անմիջապես հետո կորել է կապը Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել