ՔՊ-ականները հարցնում են, թե ի՞նչ մանդատ են ներկայացնում այն պագամավորները, ովքեր դուրս են գալիս ԻՔ խմբակցությունից:
Իրավիճակի գնահատականներից մեկն այն է, որ նրանք համաձայն չեն Փաշինյանի մոտեցումների հետ, ով հանդիպում էր «Լուսավոր Հայաստանի» մանդատի հաշվին կուսակցություն ստեղծած և խորհրդարանի ամենաքիչ ձայնը ստացած պատգամավորի հետ: Հասարակության ո՞ր շերտին ներկայացնող անձի հետ էր հանդիպում, ԼՀ ընտրողների՞...
Իրավիճակի գնահատականներից մյուսն էլ այն է, որ և՛ ՔՊ-ականները, և՛ Փաշինյանը շարքային պատեհապաշտներ են, ովքեր իրենց մոտեցումներում առաջնորդվում են ոչ թե սկզբունքներով, ինստիտուցիոնալ պատկերացումներով, այլ պահի նեղ շահեկան պատեհությամբ:
Իհարկե, ԻՔ-ի վերաբերյալ կա մի կարևոր նրբություն. նրանք խոստացան ապահովել անհատի երջանկությունը, ձևավորել հոգատար հանրություն և կառուցել հզոր պետություն, իսկ փոխարենը մարդկանց պատճառեցին դժբախտություն, աներևակայելիորեն պառակտեցին հասարակությունը և քանդեցին այն, ինչ լավ թե վատ կառուցվել էր տասնյակ տարիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել