Armenpress.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Հայտնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին այդ մասին ՝ ես չեմ գնա հունվարի 20-ին երդմնակալության արարողությանը», - գրել է նա:
Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել է շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1039709.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



