Խորհրդային Միության գոյության տարիներին նման առասպել գոյություն ուներ. մի անգամ Ճապոնիան ԽՍՀՄ-ից խնդրել էր ահռելի ծավալով փշրած ապակի տրամադրել իրեն։ ԽՍՀՄ-ն համաձայնեց, և որոշ ժամանակ անց արտասովոր բեռը հասավ Ճապոնիա։ Ճապոնացիները, սակայն, ողջ ապակին պարզապես նետեցին ծովը։
Հասկանալի է, որ նրանց մոտ, ովքեր լսել են այս պատմությունը, տրամաբանական հարց է առաջացել. ինչու՞ Ճապոնիան նման քանակությամբ ապակի ձեռք բերեց, ապա նետեց այն ջրի մեջ։ Հարցի պատասխանը փնտրել են երկար տարիներ։
Իհարկե, ճապոնացիներին հետաքրքրում էր ոչ թե փշրված ապակին, այլ փայտե տարան, որում փաթեթավորված էր ապակին։ Խորհրդային արկղերը պատրաստվում էին անչափ որակյալ փայտանյութից՝ մայրուց։
Ճապոնիան այդ տարիներին հրաշալի վիճակում չէր գտնվում, այդ իսկ պատճառով նման որակյալ փայտանյութ ձեռք բերելու այլ հնարավորություն չուներ։ Ճապոնիայում չկային անտառներ, որոնք հնարավոր կլիներ հատել և փայտ ստանալ։ Իսկ Խորհրդային Միության ռեսուրսները վերականգնելի էին, և ճապոնացիները որոշել էին օգտվել այդ հանգամանքից։
Բեռի տեղ հասնելուն պես մայրուց պատրաստված արկղերն առանձնացվեցին, ուղարկեցին մշակման և հետագայում օգտագործվեցին կահույք օգտագործելու համար։