Պետբյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի վտանգավորության մասին, խոսվեց բավականին շատ ու հանգամանալից։ Սակայն նրա մանիպուլատիվ լինելու փաստն այդքան էլ խորքային չներկայացվեց, չնայած Փաշինյանի տեսակը ճանաչող յուրաքանչյուր ոք հոգու խորքում հասկանում էր, որ ասված թեզերը կա՛մ կիսաճշմարտություններ են, կա՛մ, հերթական շարքային սուտ։
Եվ այսպես, անդրադառնամ Փաշինյանի այն պնդմանը, որը նա մեջբերեց Աստվածաշնչից՝ Նոր Կտակարանից, երբ ներկայացրեց մի հատված Ղուկասի ավետարանից։ Մասնավրապես Փաշինյանը նշեց․ «Հերթական անգամ ուզում եմ բերել Ղուկասի ավետարանից փողի օգտագործման մասին հատվածը։ «Եվ ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»։ Սա շատ խորը միտք է, և մեր քննարկումների համատեքստում շատ կարևոր մի հանգամանք կա։ Ասում է՝ փողից ձեզ բարեկամներ արեք»։
Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ իրոք, Ավետարանիչը ողջունում ու փողը «բարեկամ» դարձնելու ջատագով է հանդես գալիս և մարդկանց այդ մասին քարոզում։ Մյուսը կարևոր և առավել առանցքայինն այն է, որ, ստացվում է, Ավետարանիչը, ով Աստծո խոսքի փոխանցողն ու մեկնաբանն է, Աստծո անունից է նման պնդում անում։ Բայց հենց այստեղ է թաքնված շան գլուխը․ Փաշինյանն ուղղակի հերթական անգամ երևույթներն ու մտքերը մեկնաբանում է բացառապես իրեն հարմար ձևով և ենթատեքստից կտրած մեջբերումներ անում՝ մարդկանց ևս մեկ անգամ գցելով մոլորության մեջ։
Եկեք տեսնենք, թե իրականում ինչ է ասում Ղուկաս ավետարանիչը։ Նախ այն հատվածը որը մեջբերում է Փաշինյանը, «Անիրավ տնտես»-ի առակի իմաստային մեկնաբանությունն է․ Աստվածաշնչի տարբեր հրատարակություններում այն կոչվում է նաև «Խորամանկ տնտես», «Ճարպիկ տնտես» տարբերակներով։ Հատկանշական է, որ Նիկոլն իր մեջբերումն անում է հենց այդ վերանգիրն ունեցող պարբերությունից՝ ապացուցելով, որ իր կողմից իրականցվող քայլերն ընդամենը շարքային խորամանկություն ու անիրավություններ են։ Ինչ վերաբերվում է մեջբերման բովանդակությանը․ Ավետարանի 16-րդ գլխի 9-րդ մասում ասվում է․ «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ»: Սակայն սա հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե իրականում ինչ իմաստով է այս միտքն ասվում։ Իրականում այդ «անիրավ տնտեսը» ժամանակակից լեզվով ասած մի շարքային «ժուլիկ» էր, ով իր տիրոջը խաբելու հաշվին տարբեր կոռուպցիոն սխեմաներ էր իրականցնում և մարդկանց «լավանություն»անում՝ քցելով իր շեֆին։
Նույն գլխի 13-րդ մասում Ավետարանիչը շարունակում է․ «ՈՉ ՄԻ ԾԱՌԱՅ ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՅԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ՈՐՈՎՀԵՏԵՎ, ԵԹԵ ՄԵԿԻՆ ԱՏԻ, ՄՅՈՒՍԻՆ ԿՍԻՐԻ. ԿԱՄ ԵԹԵ ՄԵԿԻՆ ՄԵԾԱՐԻ, ՄՅՈՒՍԻՆ ԷԼ ԿԱՐՀԱՄԱՐՀԻ: ՉԵՔ ԿԱՐՈՂ Ե՛Վ ԱՍՏԾՈՆ ԾԱՌԱՅԵԼ, Ե՛Վ ՄԱՄՈՆԱՅԻ»։ Այսինքն, եթե Նիկոլն ասում է սիրեք փողը, նշանակում է մյուս ձեռքով ինքնաբերաբար ասում ՝ մի ծառայեք Աստծուն և հեռացեք նրանից, քանի որ երկու տիրոջ միաժամանակ ծառայելն անհնար է։ Ինչպես տեսնում ենք՝ այս մասին Փաշինյանը չի խոսում, քանի որ կհակասի սեփական պնդմանը։
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ձևախեղում է Աստվածաշունչը, մարդկանց փորձնում դարձնել սեկտանտ, որպեսզի իր կողմից պաշտելի փողը՝ «մամոնան», դառնա բոլորի թիվ մեկ «բարեկամը», մարդիկ լինեն ընչաքաղց՝ պետական հարկերը վճարելով «անդարդ ապրեն»։ Նիկոլական իրական ծրագրի նպատակը՝ առանց հոգևորի, բացառապես նյութականի վրա հիմնված, անհայրենիք հասարակություն ունենալն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid02EYMUDpfcJtcjnhFNiFT2eCJwtgc5HKXt6nJWDauaXXyJ7WqC7TonwLjH71GY9Roxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել