Համաքրիստոնեական նշանակություն ունեցող Սուրբ Սարգիսը, թերևս, հայերի շրջանում ամենահայտնի սուրբն է, որի անունով պատմության ընթացքում հայերը բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր են կառուցել: Սուրբ Սարգիսը ազգությամբ հույն է եղել` Կապադովկիայում հռոմեական զորքերի գլխավոր զորավարներից մեկը: Հռոմի Կոստիանդիանոս կայսեր օրոք լուրջ հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել, սակայն, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը նահանջում է քրիստոնեության դիրքերից և սկսում քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ իրականացնել, Սարգիսն ապաստան է գտնում Հայաստանում:

Կարճ ժամանակ անց Հայաստանի իշխանությունը, չցանկանալով վատացնել Հռոմի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները, հասկացնում է Սարգիսին, որ նա պետք է հեռանա Հայաստանից: Շապուհ Երկրորդ Երկարակյաց շահի օրոք Սարգիսն արդեն Հայաստան տեղափոխվում է Պարսկաստան` հույս ունենալով, որ կշարունակի զինվորական ծառայությունը Պարսկաստանում, և հաշվի առնելով Պարսկաստանի ու Հռոմի ոչ բարվոք հարաբերությունները` պարսիկները իր մասով ընդգծված հակաքրիստոնեկան կեցվածք չեն դրսևորի:

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ սկզբնական շրջանում Պարսկաստանում Սարգիսը բարեհաջող զինվորական ծառայության է անցնում, բայց կարճ ժամանակ անց ի հայտ է գալիս պարսկական իշխանությունների հակաքրիստոնեկան բնույթը: Սկզբում հավատքից չհրաժարվելու համար նահատկվում է Սարգիսի որդին` Մարտիրոսը:

Այնուհետև, տանջանքների ենթարկելով Սարգիսին` ստիպում են, որ նա նույնպես ուրանա հավատքը: Չուրանալու և քրիստոնեական հավատքից չնահանջելու համար Սարգիսին գլխատում են: Մահապատժից առաջ Սարգիսը խնդրում է Աստծոն, որ հարգի իր անունից Աստծոն աղոթքներով դիմողների խնդրանքը: Սարգիսը մարմինը Հայաստան է տեղափոխել Մեսրոպ Մաշտոցը և ամփոփել Արագածոտնի Ուշի գյուղում: Ամփոփման վայրում կառուցվել է Սուրբ Սարգիս վանքը, որը երկար դարեր եղել է ուխտատեղի:

Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ Սուրբ Սարգիսի կերպարը տեսանելի է հայկական մշակույթի տարբեր ճյուղերում, ինչպես նաև եկեղեցաշինության բնագավառում: Սուրբ Սարգիսը առկա է նաև կենցաղարին մշակույթում՝ համարվելով սիրո և սիրահարների պահապանը:

Սուրբ Սարգիսի կյանքի ու գործունեության և Ուշիում գտնվող Սուրբ Սարգիս վանքի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել