Հասկանալի պատճառներով ընդդիմությունից ակնկալիքները շատ են, հայրենիքի գոյության և ապագայով մտահոգ բազմաթիվ քաղաքացիների մոտ այս օրերին կրկին տագնապի նոր ալիք է բարձրացել ամսի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանն ընդառաջ: Այո՛, օբյեկտիվ են ակնկալիքները, բայց և ակնկալողներն էլ ճիշտ կլինի՝ ընդդիմության դեմ ավելի արմատական քայլերի պահանջներ դնելուց առաջ իրենք իրենց հարց տան, թե իրենք քանի անգամ են մասնակցել բողոքի ակցիաներին և որքան վճռականություն են ցուցաբերել: Ֆեյսբուքում գրառումներ անելով, մեկ ու մեջ հանրահավաքների մասնակցելով կամ տանը նստելով` ակնկալել կամ դժգոհել, թե սրբապիղծ Նիկոլից չենք ազատվում, մեղմ ասած, լուրջ ու ազնիվ չէ առնվազն այն կուսակցությունների, ուժերի ու անհատների նկատմամբ, որոնք, ամենօրյա ռեժիմով հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դավաճանին հեռացնելու համար անում են առավելագույնը: Ժեխապետ Նիկոլի հրաժարականը պահանջող արժանապատիվ քաղաքացիներ, երբ բոլորս միաժամանակ դուրս գանք փողոց, այն օրն էլ վերջնականապես կփլվի քայլառաստների ճաքեր տված խմբակը, իսկ քանի դեռ այդ օրը չի եկել, թեկուզ ազնիվ մղումներով ջուր մի լցրեք այս պիղծ իշխանության ջրաղացին:
Պետք է պայքարել այնքան, քանի դեռ դավաճանն ու իր խմբակն իշխանության են, իսկ սրանց քաղաքական վախճանը շատ մոտ է ու անխուսափելի: Ժեխապետը վռնդվելու է, լավ է լինելու, հուսահատվել պետք չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել