Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չպիտի կարողանա առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ գնալ։ Հընթացս էլ ոնց ուզում, թքում է ՀՀ արտգործնախարարի երեսին։ Երեկ էլ իրենց ԱԳՆ-ն էր նույնը անում։ Ու երկու օր այդ թուք ու մուրը կուլ տալուց հետո, մեր արտաքին գերատեսչության մամուլի խոսնակն այսօր թշնամուն պատասխանելու խղճուկ փորձ է արել, ռուսական «Ինտերֆաքսին» ասել է, որ «նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով»։
Հետաքրքիր է, իսկ այդ «հայտարարությունը» Հայաստանի կամ Արցախի հողերը թշնամուն հանձնելու մասով որևէ սահմանափակում մտցնո՞ւմ է։ Թե՞ Ալիևն ինչքան ուզի, այնքան էլ կտանի։ Իսկ կարո՞ղ է՝ ոչ թե նոյեմբերի 9-ի «հայտարարության», այլ Փաշինյանի հետ ունեցած «բանավոր փոխըմբռնման» հիման վրա է դավաճան իշխանությունը Արցախից զորք դուրս բերում, իսկ Ալիևն էլ՝ փորձում մեզ արգելել Արցախ գնալ։ ԱԳՆ-ում ի՞նչ գիտեն դրա մասին։ ԱԳՆ-ում ընդհանրապես ի՞նչ գիտեն։ Խոսքս հիշեք՝ վերջում մի օր կանգնելու են ու ասեն, որ Նիկոլն իրենցից թաքուն է բանակցել Ալիևի հետ։
Հետո էլ ուզում են, որ իրենց հարգող լինի։ Ուզում են ծառայեն դավաճան Նիկոլին, ու ոչ ոք չթքի իրենց երեսին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10223763357211617
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել