Tert.am-ը գրում է․
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ շրջանցելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին:
Այս մասին հայտնում է CNBC-ն՝ նշելով, որ Մասկի կարողությունը ներկա պահի գնահատվում է 185 մլրդ դոլար: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ դա տեղի է ունեցել Մասկին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերի գնաճի շնորհիվ, որն արձանագրվել է հինգշաբթի:
Այդպիսով Մասկը շրջանցել է Բեզոսին, որը 2017 թվականից ի վեր աշխարհի ամենահարուստ մարդն է և որի կարողությունը գնահատվում է մոտ 184 մլրդ դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/01/07/musk/3489610?fbclid=IwAR3zkg1RP4ieq7UuTC4YwvuXLnG6x6-Z4YWI4O1YOz7j4ly5RndiV9PCh10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



