Panorama.am-ը գրում է․

«Ես կարծում եմ, որ Փաշինյանն ունի պայմանավորվածություններ, որոնք դեռ չի հասցրել կատարել։ Իսկ դրա գինը, կարծում եմ, նրան տրված անվտանգության երաշխիքներն են արտաքին ուժերի կողմից»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի հեռանում Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատմամբ, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանն ու Արցախը վերածվել են ռազմաճակատային թատերաբեմի, և ցանկացած իրավիճակում անընդհատ ֆորսմաժորի վտանգ կա։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ տուժած կողմը լինելու են Արցախն ու Հայաստանը։ Մեզ թվում է, որ վատագույնը եղել է, բայց ցավոք, այդպես չէ։ Առկա սպառնալիքները թույլ են տալիս մեզ կանխատեսելու, որ կարող են շատ ավելի վատ գործընթացներ զարգանալ, ինչը հայի գոյության համար մեծ սպառնալիք է, ինչը կարող է սահմանների փոփոխություն առաջացնել ի վնաս մեզ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել