Դավաճանը պատարագի չի գնացել, սկսել ա Աստվածաշնչից մեջբերումներ անել։ Մեղայասծու։
Ինչպես Մոեմը կասեր. «Իր նպատակներին հասնելու համար անգամ սատանան կարող է մեջբերումներ անել Սուրբ գրքից»:
Էն լեննականցի Ղարիբը լիներ, կմտածեի` դարձի ա եկել, բայց ես սրան չեմ հավատում։ Դավաճանն, ըստ ամենայնի, կարծում է, որ ինքը մարգարիտներ էր շաղ տալիս մեր առաջ, իսկ մենք՝ խոզերս, դա չէինք գնահատում։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, այ խոզ խանձող, դու կյանքո՞ւմդ ես Աստվածաշունչ բացել, կարդացել, հասկացել։ Դա ընդհանրապես քոնը չի։ Արի դու էլ Աստվածաշնչից մեջբերումներ մի արա էլի։ Արի պայմանավորվենք, որ քոնը մուտիտն ա, սուտը, բանսարկությունը, պղծությունը, սպանությունը։ Սուրբ գիրքը քեզ էնքան անհամապատասխան ա, ինչքան մարգարիտն ու խոզը։
Հ.Գ. Որպեսզի իմանաք, թե ինչպես ա փաշինյանը մեջբերում Աստվածաշունչը, պարզապես հիշեք, որ անցած տարի` նոյեմբերի 17-ին, երբ որոշել էր քրիստոնյա ձևանալ և էլի մեջբերումներ անել Սուրբ գրքից, գրել էր «Տասը մնասի առակի» մասին և, ուշադրություն, խմբագրել էր Ղուկասի Ավետարանը, հանել է 14-րդ կետը։ Իսկ Ղուկասի Ավետարանի 19-րդ գլխի 14-րդ կետում ասվում էր.
«Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»»: (Ավետարան Ըստ Ղուկասի 19:14):
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանաք նիկոլ փաշինյանի և Աստվածաշնչից արած մեջբերումների մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել