Ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է անցնի Ազգային Ժողով, Սահմանադրական Դատարան, ՀՀ նախագահ ինստանցիաները եւ նոր միայն իրավական ուժ ստանա։ Որքան էլ որ այս ինստիտուտների մասին պայծառ կարծիք չունենք, բայց դե էլի ընթացակարգեր են, ժամանակի կորուստ է։ Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ չունեն եւ չեն կարող ուղիղ պայմանագրեր կնքել։
Դրա համար էլ ընտրվում է բանավոր պայմանավորվածությունների տարբերակը։ Նիկոլն ասում է․ «Եկեք», թուրքերն էլ զորքը բերում են Շուռնուխ։ Հետո ինչքան ուզում ես ասա՝ սահմանադրական, միջազգային իրավունք, եւ այլն, թուրքի զորքն արդեն այնտեղ ամուր կանգնած է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3811765292217900
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել