Tert.am-ը գրում է․

Ուկրաինայում ձերբակալվել է վրացի հայտնի քրեական հեղինակություն, «օրենքով գող» Մինդիա Գորաձեն, որն առավել հայտնի է Լավասօղլի մականունով: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին:

Տարածված տեղեկության համաձայն՝ կիրակի գիշերը Գորաձեն Մինսկից ավիաչվերթով ժամանել է Օդեսա: Նշվում է, որ նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել, ինչի պատճառով էլ պետական սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են նրան մտնել երկրի տարածք, և որոշում է կայացվել նրան ուղարկել Բելառուս:

Մինսկ ուղևորվող ինքնաթիռում հայտնվելուց հետո Լավասօղլին սկսել է խաթարել կարգուկանոնը և սպառնալ, որ իրեն մարմնական վնասվածքներ կհասցնի: Օդանավի հրամանատարը հրաժարվել է իրականացնել նրա տեղափոխումը: Այնուհետև Լավասօղլիին դուրս են բերել ինքնաթիռից և տեղավորել «Օդեսա» միջազգային օդանավակայանի թռիչքների սրահում՝ սահմանապահների հսկողության ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել