Armenpress.am-ը գրում է․

82-ամյա թոշակառու տղամարդը դարձել է աշխարհում առաջին մարդը, կլինիկական փորձարկումներից դուրս, որն ստացել է Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca- ի կողմից մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

Դիալիզով հիվանդ Բրայան Փինքերը առաջին չափաբաժինը ստաել է հունվարի 4-ի առավոտյան ժամը 07: 30-ին Չերչիլի հիվանդանոցում:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ստանում եմ Covid-ի դեմ պատվաստանյութ և իսկապես հպարտ եմ, որ այն մշակվել է Օքսֆորդում: Այսօր բուժքույրերը, բժիշկները և անձնակազմը փայլուն էին, և ես այժմ իսկապես կարող եմ անհամբերությամբ սպասել ամուսնությանս 48-րդ տարեդարձը կնոջս՝ Շիրլիի հետ նշելուն»,-ասել է Փինքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել