ԵՐԲ ԳՐՈՒՄ ԵՔ ԴԱՎԱՃԱՆԻՆ ՈՒ ՀԱՐՑՆՈՒՄ «ԼԱՎ Ե՞Ս»
Շուռնուխից գալիս են դժնդակ լուրեր, դժգույնագույն և դժբախտագույն կադրեր. թշնամու բանակը, շարասյուն կազմած, շարժվում է գյուղով, նրանց հրամանատարը հայկական գյուղի գյուղապետին մինչ հունվարի 5 առավոտյան գյուղը լքելու պայմաններ է քննարկում... Գյուղապետն էլ չգիտի ինչ լայվ անի, ինչ գրի, ինչ խոսի, որ Հայաստանի ցանկացած անկյունում ապրող հայ անմիջապես ոտքի կանգնի:
Չկա Հայոց բանակ: Չկա թշնամու բանակի հետ բանակցող հայ բարձրաստիճան բանակային: Փոխարենը, կա ՊՆ նախարար դարձած 44 օրվա ստաշքերթի ընթացքում դավաճանի ռազմական գծով նախկին խորհրդական, ով զբաղված է ՊՆ–ում մարտի 8 նշելուն ընդառաջ բյուջե հատկացնելով, գծավոր կոստյումով ֆոտոսեսսիաներ անցկացնելով և ժամանակ առ ժամանակ ականջները քաշելու գործառույթով Մոսկվա կանչվելով:
ՖԲ–յան ամանորյա ծույլ լրահոսում մարդիկ ընդվզում են, գրում «Դավաճան*, լավ ե՞ս» (*իրենք դավաճանին անգամ անունով են կոչում, իմ գլխում նրան միայն այս մեկ բառն է հարիր որպես անուն – ԴԱ–ՎԱ–ՃԱՆ)...
Այո՛, դավաճանը լավ է: Ե՞րբ է դավաճանն այս 2,7 տարվա ընթացքում ամեն ինչ հանձնել թշնամուն ու լավ չի եղել: Այդ մե՛ր համար է թուրքը թշնամի: Նրա համար թուրքը քիրվա է: Այդպես է իրեն ավանդել թուրքի հետ քիրվայության մեզ տանելու համար իր ողջ ստորաքարշ կյանքը ներդրած Քոռը* (սրան էլ իմ «կիրթուգրագետ» ընկերները սիրւմ են անունով նկարագրել, այդպես իրենց ստատուսը գրվում է լրատվականներում: Բայց լրատվականներում գրվելուց ավելի կարևոր է ճշմարիտ բառով նկարագրել իրական էությունը որոշ գործիչների թե՛ խոսքը, թե՛ առավել ևս գործը, և ուրեմն, ես` ըմբոստս, կոչեմ նրան Քոռ, դու՛ք` կիրթ դիպլոմակիրներդ շարունակեք հայրենիքը ենթարկել քաղաքավարության անդառնալի վնասներից բաղկացած ցնցոտու):
Իմ լավ, իմ շատ հարգելի ընկերներ, հա՛տկապես ընդդիմադիր ընկերներ ՋԱՆ, ԴԱՎԱՃԱՆՆ էլ, ՔՈՌն էլ լավ են, շատ լավ են: Շատ հուզիչ է ձեր` իրենց հանդեպ հոգատարությունը:
Իմ հարցը Ձե՛զ եմ ուղղում. ԴՈՒ՛Ք լավ ե՞ք:
Չգիտե՞ք ո՛րտեղ է թուրքին հերթական հայոց հողաբաժինը նվիրելուց իրեն շատ լավ զգացող ԴԱՎԱՃԱՆԸ: Ինչու՞ այնտեղ, որտեղ նա է, չկա ցույց, չկա ցասում...
Ինքը լա՛վ է շա՛տ լավ է: ԴՈՒ՛Ք ասեք` ԴՈՒ՛Ք ո՞նց եք...
Հ.Գ. «Ես իրեն ասեցի հրաժարական տուր» ասողներ, դե ասեք «Պապայիս արև»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել