Իրանի Մեջլիսում տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ, Ղաանին ասել է, որ Սաուդյան Արաբիան նվաստացման բեռի տակ է ապրում`Միացյալ Նահանգների հետ ասոցացվելու ևայդ երկրին ենթարկվելու հետևանքով:
«Տարածաշրջանից ամերիկյան ուժերի ելքը մոտ է», - շեշտել է նա`անդրադառնալով «Ղոդս»-ի հանգուցյալ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը:
Իրանի խորհրդարանի անդամ Ահմեդ Ալի Բեգին տեղեկացրել է, որ Ղաանին հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների և տարածաշրջանում դիմադրության ուժերի կազմավորումների մասին զեկույցը`շեշտելով, որ նրանց օրակարգում ամերիկյան ուժերի դուսբերումն է տարածաշրջանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել