Բայդենը նշել է, որ անհամբերությամբ սպասում է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Կիպրոսի կառավարության հետ համագործակցությանը՝ Կիպրոսի և ԱՄՆ-ի, ինչպես նաև նրանց երկու ժողովուրդների առջև ծառացած ընդհանուր մարտահրավերները լուծելու նպատակով:
Ավելի վաղ Կիպրոսի նախագահը շնորհավորել էր Ջո Բայդենին` ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Համաձայն Կիպրոսի կառավարության խոսնակի հայտնած տեղեկություննորի՝ Բայդենի նամակում խոսվում է կորոնավիրուսային համաճարակի, կլիմայի փոփոխությունների և այլ միջազգային խնդիրների մասին:
Նախընտրական քարոզարշավում Բայդենը ներկայացրել էր Հունաստանի վերաբերյալ իր տեսլականը` խոստանալով զբաղվել թուրքական ագրեսիայով և դիվանագիտական աշխատանք տանել Կիպրոսի հարցին լուծում տալու ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել