Ռեկոնկիստա (Reconquista՝ վերանվաճում-վերադարձ)
Վերջապես այս տարին ավարտվում է։
Հայոց պատմության՝ ամենաահավոր, վատ, սարսափելի տարին։
Մեր՝ ոչ բարով իշխանավորները հանձնեցին թուրքին մեր Սուրբ Հայրենիքի կեսը, մեզանից գողացան մեր հաղթանակները, մեզանից փորձեցին խլել մեր պատիվը և արժանապատվությունը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, անտուն մարդիկ...
Սա բերեց մեր գլխին՝ 2020 թվականը։
Իհարկե առաջին և ամենագլխավոր մեղավորը դա Նիկոլ Փաշինյանն է և իր ապիկար, անգրագետ և ազգակործան հակահայկական քաղաքականությունն է։
Կարճ ասած մենք թույլ տվեցինք, որ մեզ խաբեն և այդ մեր թուլության համար մենք վճառեցինք ահավոր "գին"։
Ի՞նչ պետք է անել։
Միանշանակ վայրկյան շուտ ազատվել այն համակարգից և այն մարդուց, որը բերեց մեզ կործանման եզրին և ասեմ ավելին դա անբեկանելի է, սակայն ինչ պետք է անենք հետո։
Միանշանակ մենք պետք է հասկանանք, որ եթե մենք չձևավորենք ազգային տեսլական, ապա կապ չունի թե ով ժողովրդի կամքով կգա իշխանության գլխին, միևնույն է նա չի կարողանա ապահովել ազգի և երկրի զարգացումը և առաջընթացը։
Մենք պետք է հասկանանք ,որ անվերապահորեն երկիրը պետք է իսպառ ձերբազատվի կոռուպցիայից ,երկիրը պետք է լինի իրականում ժողովրդի երկիր, երկիրը պետք է լինի աշխարհի բոլոր հայերի և հայամետ մարդկանց համար արդարության և ազնվության փարոս, որտեղ առաջին տեղում կլինեն ազգային արժեքները և Սուրբ հայոց Եկեղեցին ։
Սակայն ամենակարևորը մենք պետք է ապրենք ,արարենք ,աշխատենք միայն մի վեհ նպատակի շուրջ։ Բոլոր հնարավոր և անհնարին քայլերով վերականգնենք Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և թույլ չտանք, որ թուրք ադրբեջանական ոհմակը իր զորքերը տեղակայի մեր սահմանների եզրին,վտանգելով մեր քաղաքները և գյուղերը։
Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք ,որ ոչ մի թուրք ադրբեջանցի վիժվածքի մտքով անգամ չանցնի մոտենալ հայոց օջախներին և սպանելով տարհանել մեզ։
Մի խոսքով ,2021 թիվը պետք է միանշնական մեկնարկ տա Հայոց մեծ Ռեկոնկիստային,այլ կերպ ասած վերադարձի ,վերականգման և հզորացման մեկնարկ։
Աստված բոլոր Հայ հերոսների հոգիները լուսավորի։
Ամեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/428096458561569
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել