168.am-ը գրում է․

Իրանը 48 մարդու է մեղադրում ԱՄՆ-ի գործողության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը նրանց մասնակցության պատճառով: Այդ մասին հայտարարել է երկրի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Ալի Բաքերին:

«Քասեմ Սուլեյմանիի գործով նույնականացվել է 48 մեղադրյալ, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,-հայտարարել է Բաքերին, որի խոսքը հրապարակում է Իրանի դատական իշխանության մամուլի ծառայութունը: Նրա խոսքով՝ այն երկրներին, որոնք այս կամ այն ձեւով կապված կամ ներքաշված են տեղի ունեցածի մեջ, Իրանը հարցում է ուղղել՝ պահանջելով տեղեկատվություն ներկայացնել: «Վերջին երկիրը եղել է Գերմանիան:

Մեզ տեղեկություն է հասել, որ Գերմանիայում տեղակայված Ռամշթայն ամերիկյան բազան մասնակից է ամերիկյան այն անօդաչուների միջեւ տվյալների փոխանակմանը, որոնք գործի են դրվել Սուլեյմանիի սպանության գործում»,-նշել է պաշտոնյան: Մեկ օր առաջ Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերի գծով օգնական Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ այդ 48 մեղադրյալները հիմնական անձինք են, որոնք մասնակից են գործողությանը: Նախկինում Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ավելի քան 30 մեղադրյալների մասին: ԱՄՆ-ը հունվարի 3-ին Բաղդադում Սուլեյմանիի սպանության գործողություն է անցկացրել: Ի պատասխան Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել իրաքյան բազային, որտեղ տեղավորվածէին ամերիկացի զինծառայողները: Սկզբում Թրամփը եւ Պենտագոնի ղեկավարությունը հայտարարել են, որ գնդակոծության հետեւանքով տուժածներ չեն եղել: Այնուհետեւ զինվորականները ստիպված են եկել խոստովանել, որ տուժածներ կան: Դրա հետ մեկտեղ նրանց թիվը մշտապես ավելացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել