Արցախից տեղահանված եւ Հայաստանում  ապաստանած քաղաքացիների համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով ՌԴ-ն Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն. եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրում ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել