Panorama.am-ը գրում է․

Ուկրաինայի գրողների ազգային միությունը (НСПУ) որոշում է կայացրել դադարեցնել այն երկրների հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք քվեարկելով ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում՝ «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։ Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Սերբիան, Չինաստանը։ Այս մասին գրում է Ria-ն։

«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստում որոշում կայացրեց դադարեցնել НСПУ-ի հրատարակություններում այն երկրների գրողների գործերի հրապարակումը, որոնք, քվեարկելով ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում, դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Տրված է այդ երկրների ցուցակը. Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վենեսուելա, Հայաստան, Զիմբաբվե , Իրան, Կամբոջա, Ղրղզստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Կուբա, Լաոս, Մյանմար, Նիկարագուա, Սերբիա, Սիրիա, Սուդան», - ասված է տեքստում:

Ընդգծվում է, որ բացառություն կարող է լինել «մահացած դասականների», ինչպես նաև այս երկրների ժամանակակից գրողների ստեղծագործությունների հրապարակումը, որոնք հրապարակավ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել