Դավաճանն իմքայլականների շրջանում տարածում է մի միֆ, ըստ որի՝ ինքն ունի աշխարհաքաղաքական աջակցություն: Օստապ Բենդերի պես անընդհատ կրկնում է. «Крепитесь! заграница нам поможет...»: Սա, իհարկե, լկտի սուտ է: Աշխարհում միամիտներ չեն և տեսնում են, որ Փաշինյանի ժողովրդական աջակցության ռեսուրսն ԱՆԴԱՌՆԱԼԻՈՐԵՆ փոշիացել է, և այդ իսկ պատճառով աշխարհաքաղաքական որևէ կենտրոն չի ցանկանում անմիջականորեն կապվել Փաշինյան ազգանվան հետ: Ruben Melikyanն այսօր Սաթիկ Սեյրանյանի հետ եթերում օգտագործեց нерукапожатный տերմինը: Դա այն աստիճան վարկաբեկված մարդ է, ում խուսափում են նույնիսկ ձեռքով բարևելուց, որպեսզի չվարկաբեկվեն:
Փաշինյան ազգանունը нерукапожатный է հատկապես արևմուտքում, քանզի արևմուտքում ամեն ինչ կառուցված է չոր հաշվարկի հիման վրա, իսկ չոր հաշվարկով ավելի էժան է մի քանի նոր արևմտամետ լիդեր կայացնել Հայաստանում, քան թե փորձել ռեաբիլիտացնել վերջնականապես վարկաբեկված ու դավաճանի ցմահ պիտակով Փաշինյանին:
Դուք կզարմանաք, բայց Նիկոլին հաջողվում է մոլորության մեջ պահել իր պատգամավորներին՝ ասելով, թե հեսա Բայդենը կդառնա նախագահ ու հիշելով թավշյա, ոչ բռնի դըմփ-դըմփ-հուի մասին լիքը փող կուղարկի Հայաստան, ու հայ ժողովուրդն այդ երևակայական փողից ուրախացած կմոռանա հազարավոր զոհերի ու կորուստների մասին:
Ի՞նչ կարող ենք ասել իմքայլականներին.
Крепитесь ու սպասեք Բայդենի փողերին, մինչև էդ կողքից ձեզ տեսեք այս տեսանյութում:
Իսկ եթե լուրջ, տեղեկացնեմ, որ բոլորիդ մատաղ ա անելու Փաշինյանը, առանց բացառության բոլորին, ով կհավատա իր ստերին:
Փորձեք պատասխանել հետևյալ հարցին.
Արևմուտքի ինչի՞ն է պետք Փաշինյանը: